Ավստրիայի կանցլերը դեմ է Ռուսաստանից գազի մատակարարումների ԵՄ էմբարգոյին

Ավստրիայի կանցլերը դեմ է Ռուսաստանից գազի մատակարարումների ԵՄ էմբարգոյին

Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը դեմ է արտահայտվել Ռուսաստանից գազի մատակարարման Եվրամիության  էմբարգոյին. հաղորդում է CNN-ը։

Նեհամերի խոսքով՝ Ավստրիային Ռուսաստանից գազի մատակարարումների պահպանման հարցում աջակցում են նաև Հունգարիան, Գերմանիան և Բուլղարիան։ Նրա խոսքովъ Վիեննան դեմ չէ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ներդրմանը, սակայն կարծում է, որ սահմանափակումները պետք է վնասեն Մոսկվային, ոչ թե Եվրամիությանը։

«Նավթի հարցը արդեն քննարկվում է Եվրահանձնաժողովում և ԵՄ խորհրդում։ Գազի հարցը առանձին խնդիր է: Մեր արդյունաբերությունը կախված է գազից։ Եվ այդ պատճառով մենք պետք է որոշենք այդ պատժամիջոցները, թեև դրանք ամենամեծ վնասը կհասցնեն Ռուսաստանին»,- ասել է Նեհամերը։

Նա  նաև նշել է, որ գազի էմբարգոյի վերաբերյալ եվրոպական երկրների դիրքորոշումների տարաձայնությունը չի հանգեցնի Եվրամիության պառակտմանը։ «Մենք կորոշենք Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին, քանի որ, գիտեք, մենք ցանկանում ենք ցույց տալ, որ Եվրամիությունում կա միասնություն, որ այս պատերազմը պետք է ավարտվի»,- նշել է Ավստրիայի կանցլերը։