8-րդ դասարանի Արտյոմը հարձակվել է N94 դպրոցի 4 աշակերտների վրա ՌԴ-ում. 3-ը տեղափոխվել են հիվանդանոց (տեսանյութ 18+)
Կրասնոդարում դեռահասը դպրոց է եկել դանակով, այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել թիվ 94 դպրոցի շենքում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ութերորդ դասարանցին դանակով հարձակվել է հասակակիցների վրա։
Սկզբում հաղորդվում էր երկու զոհի մասին, սակայն նրանց թիվը հասել է չորսի։ Նրանցից մեկը դանակի հարվածներ է ստացել կրծքավանդակի և որովայնի շրջանում, երկրորդը դանակով հարված է ստացել ոտքին։
«Եվս երկուսը կապտուկներ են ստացել (նախապես՝ ընկել են դպրոցից փախչելիս)»,- հայտնում է հրատարակությունը։
Իրավապահները բերման են ենթարկել 14-ամյա երիտասարդի։
Ինչպես հայտնում է Life-ը՝ վկայակոչելով SHOT-ին, տուժածներից մեկի ատամը քիթը կոտրվել է։ Այս պահին դեպքի վայրում են անվտանգության ուժերը։
Տեսանյութերն՝ այստեղ