ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել

ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել

Մեկ շաբաթվա ընթացքում հատուկ ռազմական գործողության գոտում ուկրաինական կողմի զինանձնակազմի կորուստները գերազանցում են 13 000-ը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

ՌԴ ԶՈՒ «Հյուսիս» խմբավորման պատասխանատվության գոտում ուկրաինական զինուժն, ըստ ՌԴ ՊՆ-ի, 2 210 զինծառայող է կորցրել, «Արևմուտք» խմբավորման պատասխանատվության գոտում՝ 3 565, «Հարավ» խմբավորման պատասխանատվության գոտում՝ 2 400, «Կենտրոն»՝ 3 600, «Արևելք»՝ 950, «Դնեպր» խմբավորման պատասխանատվության գոտում՝ 435։