Ընկերուհու հարսանիքից փորձել են վռնդել մի կնոջ՝ զգեստի գույնի պատճառով․ ՌԴ

Ընկերուհու հարսանիքից փորձել են վռնդել մի կնոջ՝  զգեստի գույնի պատճառով․ ՌԴ

Reddit-ի օգտատերերից մեկը հայտնել է, որ իրեն ասել են ընկերոջ հարսանիքը թողնել իր «անպատշաճ» զգեստի պատճառով: Mirror-ը ուշադրություն է հրավիրել հարթակում նրա գրառման վրա.

Կնոջ խոսքով՝ զգեստը, որը կրել է իր մտերիմ ընկերուհու հարսանիքին, համեստ է եղել և չի մերկացրել իր դեկոլտն ու ոտքերը։ Սակայն հարսանեկան խնջույքի մասնակիցներից մեկը դա տեղին չի համարել. Հյուրը համեմատել է իր հանդերձանքի գույնը «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմի Արքայադուստր Բելի զգեստի հետ և նշել, որ, ըստ նրա, շատ հաճոյախոսություններ է ստացել, նույնիսկ հարսնացուին է դուր եկել զգեստը։