«The Guardian»-ը հայտարարել է, որ հրապարակումներ չի անի X-ում․ Իլոն Մասկը պատասխանել է

«The Guardian»-ը հայտարարել է, որ հրապարակումներ չի անի X-ում․ Իլոն Մասկը պատասխանել է

«The Guardian»-ը հայտարարել է, որ այլևս հրապարակումներ չի անի X սոցիալական ցանցում․ պատճառն Իլոն Մասկն է։

«Դրա սեփականատեր Իլոն Մասկը կարողացավ օգտագործել իր ազդեցությունը քաղաքական դիսկուրս ձևավորելու համար»,- հայտնել է բրիտական հրատարակությունը։

Մասկը պատասխանել է բրիտանական թերթին՝ այն անվանելով «ստոր քարոզչական մեքենա»: