Բժիշկը բացահայտել է ատամնաբուժական խնդիրների անսպասելի վտանգը

Ընդհանուր բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» ալիքի «Ամենակարևորի մասին» հաղորդաշարի եթերում բացահայտել է ատամնաբուժական խնդիրների անսպասելի վտանգը։
Մյասնիկովն ասել է, որ պարոդոնտիտը կարող է հիպերտոնիա հրահրել։ «Բերանի խոռոչի բորբոքային փոփոխությունները բերանում վարակիչ պրոցես են, որը հրահրում է բորբոքում, որն ազդում է մարմնի վրա, արյան անոթների վրա, ավելանում են բորբոքային մարկերները», - բացատրեց բժիշկը:
Մասնագետը նշել է, որ պարոդոնտիտով հիվանդներն ունեն արյան բարձր ճնշում, նաև ավելի հաճախ են հանդիպում սրտի հիվանդությունների և քաղցկեղի որոշ տեսակների, քան մյուս բուժառուները։