Բժիշկը զգուշացրել է արհեստական տոնածառի վտանգների մասին

Բժիշկը զգուշացրել է արհեստական տոնածառի վտանգների մասին

Արհեստական ծառերի և ամանորյա զարդերի արտադրության մեջ հաճախ օգտագործվում է պոլիվինիլքլորիդ, որը պարունակում է վնասակար նյութեր, որոնք կարող են վնասել մարդու վերարտադրողական, էնդոկրին և շնչառական համակարգերը։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում զգուշացրել է բժիշկ Պոլինա Լեպիլովան։

Նա ասել է, որ պոլիվինիլքլորիդում առկա ֆտալատները կարող են անջատվել պլաստիկից և հայտնվել կենցաղային փոշու մեջ՝ հետագայում ներթափանցելով օրգանիզմ սննդի կամ օդի միջոցով: Բացի այդ, դրա հետ աշխատելիս հաճախ օգտագործվում է մարդու համար վնասակար կապար։

Լեպիլովան ընդգծել է, որ պոլիէթիլենից կամ պոլիպրոպիլենից պատրաստված արհեստական ծառերն ավելի անվտանգ են, քանի որ կապարով կամ ֆտալատներով վարակվելու վտանգը շատ ավելի ցածր է։ Այս տեսակի պլաստիկները նաեւ տաքացնելիս վնասակար նյութեր չեն արտանետում։