«21-րդ դարի ամենաուժեղը». ապրիլի վերջին ուժեղ ձյուն է տեղացել, քաղաքը ծածկվել է ձնաբքով. ՌԴ

Ապրիլի վերջին Պերմում շատ ուժեղ ձյուն է տեղացել. քաղաքը ծածկվել է ձնաբքով։
Կանխատեսողները այն արդեն անվանել են «21-րդ դարի ամենաուժեղը». տեղումների ամսական նորմայի 88%-ը տեղացել է։ Եղանակային անոմալիայի պատճառով լուրջ խնդիրներ կան տրանսպորտի հետ կապված։ Մարդկանց բազմությունը չի կարողանում գնալ գործի։ Տեղի օդանավակայանը փակ է եղել 16 ժամով։
Ծնողներին թույլատրվել է ինքնուրույն որոշել՝ իրենց երեխաներին դպրոց ուղարկել, թե՞ տանը պահել։
Կադրերը՝ այստեղ