Ադրբեջանում ոստիկանության աշխատակիցները մահացել են զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով

Ադրբեջանում ոստիկանության աշխատակիցները մահացել են զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով

Մարտի 13-ին, ժամը 03:00-ի սահմաններում, Ադրբեջանի ոստիկանության աշխատակիցները մահացել են ծառայողական զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով․ այս մասին հայտնում է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Տեղեկատվության մեջ նշվում է, որ ոստիկանի կողմից հրազենի հետ անզգույշ վարվելու արդյունքում մեկ կրակոցից վիրավորվել են ոստիկան Ռամիզ Իսմայիլովը (ծնված 1982 թ.) և ոստիկանության շարքային Աբիդ Մուստաֆազադեն։ Չնայած բժիշկների ջանքերին՝ նրանցից մեկը տեղում մահացել է, մյուսը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։