Ադրբեջանում թիվ 21 երթուղում ընթացող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կա վիրավոր (լուսանկարներ)

Բաքվի Խաթայ թաղամասում մարդատար ավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել, մեկ մարդ ծանր վիրավորվել է․ հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Այսպես, թիվ 21 երթուղում ընթացող Baku Bus LLC ավտոբուսը խաչմերուկում բախվել է մոտոցիկլետին։ Վթարի ժամանակ մոտոցիկլավարն ընկել է ավտոբուսի անիվների տակ։
Տուժածը Կլինիկական բժշկական կենտրոն է ընդունվել կոմայի մեջ։ Ավտոբուսի վարորդն իր հերթին շոկային վիճակում է.
Կադրերը՝ այստեղ