Մեմֆիս Դեպայը ցանկանում է տեղափոխվել «Յուվենտուս»

Մեմֆիս Դեպայը ցանկանում է տեղափոխվել «Յուվենտուս»

«Բարսելոնան» վճռական է տրամադրված այս ամռանը հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպային վաճառելու հարցում, սակայն դեռ չկա տարբերակ, որին համաձայն է ֆուտբոլիստը։

Նիդեռլանդների հավաքականի 28-ամյա խաղացողն իր ծառայություններն առաջարկել է Թուրինի «Յուվենտուսին», հաղորդում է Corriere dello Sport-ը։ Իտալական ակումբի դիրքորոշումը դեռ հայտնի չէ։

«Բարսելոնան» ցանկացել է Դեպայի տրանսֆերը ներառել «Սեւիլիայից» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի տեղափոխության գործարքում, սակայն «Սեւիլիան» մերժել է։