Այս ապրանքի օգտագործումը կօգնի անշարժացնել որդերը

Դդմի սերմերը հակամակաբույծ ազդեցություն ունեն և կարող են օգտագործելիս ժամանակավորապես անշարժացնել որդերը, ասել է բժիշկ-գաստրոէնտերոլոգ Ռուստեմ Սադիկովը «Դոկտոր Պիտեր» պորտալի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ դա պայմանավորված է սերմերում առկա կուկուրբիտին նյութով։
«Սերմերով ինքնաբուժումը վտանգավոր է. Այս մթերքը չի փոխարինի մակաբույծների դեղորայքային թերապիան, որը պետք է նշանակի բժիշկը»,- նաև ընդգծել է Սադիկովը։
«Դրական էֆեկտի կարելի է հասնել միայն հսկայական քանակությամբ դդմի սերմեր ուտելով»,- նշել է գաստրոէնտերոլոգը։ Սա սպառնում է առողջական այլ խնդիրների ի հայտ գալուն։
Դուք կարող եք օրական ոչ ավելի, քան 100 գրամ սերմեր օգտագործել։ Հակառակ դեպքում արտադրանքի մեջ բջջանյութի բարձր պարունակության պատճառով մարդը կարող է փքվածություն կամ փորլուծություն զգալ։