2 տարեկան տղա երեխային դեռ չեն գտել. մանրամասներ

Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ Հրազդան խոշորացված համայնքում 2 տարեկան երեխայի են որոնում:
Մասնավորապես, նշվում էր, որ Մարմարիկ գետի երկայնքով քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության ծառայողները, պարեկները և քաղաքացիները որոնողական աշխատանքներ են իրականացնում քաղաքացու այն ահազանգից հետո, որ իր 2 տարեկան տղա երեխան Մարմարիկ գետի ափին կորել է և ինքն ունի կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար հետն ընկած լինի։
MediaHub-ը ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ նորություն կա երեխայի որոնողական աշխատանքներից: Պարզվեց՝ երեխային դեռ չեն գտել.
«Ոտիկանության և փրկարար ծառայության կողմից որոնողական միջոցառումները շարունակվում են»,- ասաց նա:
Սարգսյանը նշեց, որ երեխային փնտրում են ոչ միայն գետում, այլև հարակիվ տարածքներում:
MediaHub-ը հետևում է զարգացումներին: