Այսօր Հայաստանի կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանի ծննդյան օրն է

Այսօր Հայաստանի կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանի ծննդյան օրն է

Այսօր Հայաստանի կրկնակի չեմպիոն, Հայաստանի հավաքականի կազմում շախմատի համաշխարհային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի թիմային առաջնության հաղթող, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանի ծննդյան օրն է: Գրում են Շախմատի ֆեդերացիայից։ 

Շախմատ խաղալ սովորել է վեց տարեկանում՝ հորից։ Յոթ տարեկանում միաժամանակյա խաղաշարում սև խաղաքարերով հաղթել է Երևան ժամանած հայտնի գրոսմայստեր Սալո Ֆլորին։

Արշակ Պետրոսյանը 15 տարեկանում դարձել է ԽՍՀՄ սպորտի վարպետ։ Վարպետի նորման լրացրել է Սոչիում։ Գրոսմայստերի կոչմանն արժանացել է՝ 1980 և 1984 թվականներին՝ առաջին տեղերը գրավելով Երևանում կայացած միջազգային երկու մրցաշարերում։