Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշել է նոր պայմանագիր չառաջարկել Մոդրիչին

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշել է նոր պայմանագիր չառաջարկել Մոդրիչին

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշել է նոր պայմանագիր չառաջարկել Խարվաթիայի 38-ամյա ավագ, կիսապաշտպան Լուկա Մոդրիչին։ Գրել է Sport.es-ը։

Կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Մոդրիչի ծառայություններով հետաքրքրված են սաուդյան եւ ամերիկյան ակումբներ։

Մոդրիչը «Ռեալում» է հանդես գալիս 2012 թվականից։