Սննդաբանը հերքել է առասպելը, որ շաուրման վնասակար է, և ասել, թե ինչպես այն ուտել

Սննդաբան Ռոբ Հոբսոնը հերքել է հայտնի առասպելը, որ շաուրման վնասակար սնունդ է:
Նրա խոսքերն է մեջբերել Mirror-ը։
Հոբսոնը կարծիքով՝ շաուրմայի վտանգի մասին սխալ պատկերացումն առաջացել է այն պատճառով, որ շատերն այն պատրաստում են յուղոտ մսից՝ առատ մայոնեզով ու կետչուպով։ «Այնուամենայնիվ, եթե այս ուտեստը ճիշտ պատրաստեք, այն կլինի համեղ և առողջարար»,- նշել է փորձագետը։
Նա խորհուրդ է տվել օգտագործել ամբողջական ցորենի պիտա հաց, ընտրել անյուղ միս և ավելացնել շատ բանջարեղեն։ «Մայոնեզի թանձր սոուսի փոխարեն խնդրեք մածուն կամ փնտրեք լոլիկի վրա հիմնված սոուսներ, ինչպիսին է սալսան»,- խորհուրդ է տվել Հոբսոնը:
Հանրաճանաչ խորտիկն ավելի թեթևացնելու համար կարող եք հեռացնել տորտիլյան և ստացված ուտեստին ավելացնել բրինձ կամ կուսկուս: «Գլխավորն այն է, որ շաուրման պարունակում է շատ բանջարեղեն ու խոտաբույսեր, կծու կանաչ պղպեղ, լոլիկ, հազար, սոխ, կաղամբ, վարունգ և այլն», - եզրափակել է Հոբսոնը: