Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ը և «Opel Astra»-ն, վիրավnրներն ամուսիններ են․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ հունվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում Նոր Արեշ 26 փողոցի խաչմերուկում բախվել են «Volkswagen ID4» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:  

Վիրավորներին օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 
  
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորները ամուսիններ են: 

Send