Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար․ մի քանի ժամ գազ չի լինի

Blog Image

Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հունվարի 8-ին ժամը 14։15-ից դադարեցվել է  Լոռու մարզի Օձուն, Ամոջ, Հագվի բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ 3 ժամ։

 

Տրանսպորտային միջոցի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման գազատար, ինչի պատճառով հունվարի 8-ին ժամը 14։40-ից դադարեցվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցի և հարակից տարածքների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը։

Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ 4 ժամ։

Send