Ուկրաինան ինքը պետք է որոշի Ռուսաստանի հետ բանակցությունների պայմանները․ Մակրոն

Կիևն ինքը պետք է որոշի Մոսկվայի հետ բանակցությունների պայմանները։ Այս մասին մայիսի 9-ին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում՝ Եվրոպայի ապագային նվիրված համաժողովում։
«Մենք Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չենք»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը։ Նա կոչ է արել «պահպանել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, վերականգնել խաղաղությունը մայրցամաքում։ Միայն Ուկրաինան պետք է որոշի Ռուսաստանի հետ բանակցությունների պայմանները»,- ասել է Մակրոնը։