Հայիթիում մարդիկ են առեւանգվել, այդ թվում՝ առնվազն ութ թուրք միսիոներ

Հայիթիում մարդիկ են առեւանգվել, այդ թվում՝ առնվազն ութ թուրք միսիոներ, Դոմինիկյան Հանրապետությունից ավտոբուսով ուղեւորիությունից հետո՝ Հայիթիում ավազակային հարձակումների ալիքի ֆոնին:
Առեւանգումը տեղի է ունեցել կիրակի ցերեկը Կռուա-դե-Բուկեից քիչ հեռու, որտեղ անցյալ տարի ԱՄՆ-ից եւ Կանադայից մի խումբ միսիոներներ էին առեւանգվել, հայտնում է Haiti24 լրատվական կայքը:
Դոմինիկյան Listin Diario պարբերականի փոխանցմամբ՝ ավտոբուսում եղել են նաեւ հայիթցի ուղեւորներ եւ դոմինիկացի վարորդը։
Անցյալ տարի նախագահ Ժովենել Մոյզի սպանությունից հետո բանդաները նոր թափ են հավաքում, գրում է AP-ն։
Երկու շաբաթ առաջ Պորտ-օ-Պրենսի մոտ բանդաների միջեւ բախման հետեւանքով առնվազն 75 մարդ էր զոհվել: