Թափառող շների խումբը հարձակվել է երեխայի վրա․ ՌԴ

Թափառող շների խումբը հարձակվել է երեխայի վրա․ ՌԴ

Քննիչները քրեական գործ են հարուցել Ռոստովի մարզի Ակսայսկի շրջանում թափառող շների կողմից հինգ տարեկան աղջկա վրա հարձակման փաստով։ Հետաքննվում է նաև նույն շրջանում ավելի վաղ տեղի ունեցած շան հարձակումը 11-ամյա աղջկա վրա, հաղորդում է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ տեղական սոցիալական ցանցերում տեղեկատվություն էր հայտնվել, որ Ակսայի շրջանում թափառող շների մի խումբ դաժանորեն կծել է 5-ամյա աղջկա։ Աղջիկը եղբոր և քրոջ հետ  խանութ գնալիս է եղել, սակայն ճանապարհին նրանց շրջապատել է մինչև 6 շուն, որոնք երեխային գցել են գետնին և սկսել են կծել նրան։ Շներին քշել է տուժածի մայրը, իսկ աղջկան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի տարածաշրջանային շտաբի մամուլի ծառայությունը հաստատել է այս տեղեկությունը։

«Ռոստովի մարզի Ակսայսկի շրջանի քննչական վարչությունը քննում է քրեական գործ՝ կապված անչափահաս երեխաների վրա թափառող շների հարձակման հետ (Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 293-րդ հոդված, անփութություն)», - ասվում է Քննչական կոմիտեի մամուլի հաղորդագրության մեջ։