Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպմանը կքննարկեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և երկկողմ հարաբերությունները, համատեղ փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում. հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, դա նախատեսված չէ, նման ծրագրեր չկան», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախատեսվում է համատեղ փաստաթղթեր ստորագրել Պուտինի և Լուկաշենկոյի հանդիպման շրջանակում։
Նա նաև նշել է, որ բանակցությունները լինելու են երկկողմանի։
«Երկկողմ հարաբերություններ: Հետո, ի վերջո, նրանք միասին կնայեն տիեզերանավին, սրանք տիեզերքի հետագա զարգացման հարցերն են, սա մեր ամենամեծ տնտեսական և բարձր տեխնոլոգիական նախագծերից մեկն է, և, իհարկե, մտքերի փոխանակում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով երկու նախագահների բանակցությունների թեմայի վերաբերյալ հարցին։