ՌԴ զինուժը սպանել է ուկրաինական ծայրահեղական «Правый сектор» կազմակերպության ղեկավարներից մեկին

Ռուսական զինուժը ոչնչացրել է ուկրաինական ծայրահեղական «Правый сектор» կազմակերպության ղեկավարներից մեկին՝ Տարաս Բոբանիչին. ասվում է այդ երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
«Հատուկ նշանակության ուժերի հետախուզական որոնողական գործողությունների արդյունքում Իզյում քաղաքից հինգ կմ հարավ գտնվող տարածքում ոչնչացվել է «Правый сектор» -ի ղեկավարներից մեկը՝ Տարաս Բոբանիչը», - ասված է հայտարարությունում։
ՌԴ ՊՆ-ն նաև հավելել է, որ «ռուսական զինուժը շարունակում է ուկրաինացի նեոնացիստական կազմակերպությունների ղեկավարների որոնումն ու ոչնչացումը»։