Սամվել Բալասանյանի որդին կալանավորվել է

Սամվել Բալասանյանի որդին կալանավորվել է

MediaHub-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը։

Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 11-ին, «Զվարթնոց» օդանավակայանում, ԱՄՆ մեկնելիս։ Նախաքննական մարմինը կալանավորման միջնորդություն էր ներկայացրել Բալասանյանի որդու նկատմամբ, սակայն դատարանը որոշել էր որպես խափանման միջոց ընտրել 70 միլիոն դրամ գրավի կիրառմամբ տնային կալանքը։

Այսօր Հակակոռուպցիոն դատարանը, նորից քննելով գործը, որոշեց, այնուամենայնիվ, փոխել Խաչատուր Բալասանյանի նկատմամբ կիրառված ավելի մեղմ խափանման միջոցն ու կալանավորել նրան՝ մեկուսացնելով հասարակությունից։

Նշենք, որ Բալասանյանի որդին ձերբակալվել էր Քննչական կոմիտեում քննվող մի գործի շրջանակներում, որն առնչվում է «Սև բերդ» պատմական շինության սեփականաշնորհմանը։ Այժմ այն պատկանում է Բալասանյաններին։

Վահե Մակարյան