Եվրոպական կարգավորիչները դեռ չեն դիտարկում X սոցցանցին տուգանելու հնարավորությունը․ հերքում

Եվրոպական կարգավորիչները դեռ չեն դիտարկում X սոցցանցին տուգանելու հնարավորությունը․ հերքում

Եվրոպական կարգավորիչները դեռ չեն դիտարկում X սոցիալական ցանցին տուգանելու հնարավորությունը, հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Թոմաս Ռենիերը։

«Այն պնդումները, թե հանձնաժողովը 1 միլիարդ դոլարից ավելի տուգանք է պատրաստում, ինչպես դուք եք ասում, ճիշտ չեն»,- ասել է նա Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ։

Ռեգնիերը նշել է, որ ԵՀ-ի օրակարգում սոցցանցում կատարված որևէ հետաքննության համար տուգանքների առաջարկներ չկան։

Ավելի վաղ  «New York Times»-ը գրել էր, որ եվրոպական կարգավորիչները քննարկում են միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող X սոցիալական ցանցի նկատմամբ ավելի քան 1 միլիարդ դոլար տուգանք կիրառելու հարցը։