ԵՄ-ում քննարկում են Մասկի X սոցցանցի դեմ ավելի քան 1 միլիարդ դոլար տուգանք կիրառելու հարցը

ԵՄ-ում քննարկում են Մասկի X սոցցանցի դեմ ավելի քան 1 միլիարդ դոլար տուգանք կիրառելու հարցը

Եվրոպական կարգավորիչները քննարկում են միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող X սոցիալական ցանցի նկատմամբ ավելի քան 1 միլիարդ դոլար տուգանք կիրառելու հարցը, հայտնել է «New York Times»-ը։

ԵՄ-ն X-ին մեղադրում է անօրինական բովանդակության և ապատեղեկատվության դեմ օրենքը խախտելու համա«։ Պատժամիջոցները կներառեն տուգանք և ապրանքներում փոփոխություններ կատարելու պահանջ, ասել են աղբյուրները։

Ըստ թերթի՝ առաջարկվող տուգանքը նախատեսվում է այնքան մեծ լինել, որ այլ ընկերություններին հետ պահի թվային ծառայությունների մասին օրենքը խախտելուց։