Մի-28 ուղղաթիռ է կործանվել, անձնակազմի անդամները մահացել են. ՌԴ ՊՆ

Լենինգրադի մարզում պլանային ուսումնական թռիչք կատարելիս Մի-28 ուղղաթիռ է կործանվել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«2025 թվականի մարտի 18-ին Լենինգրադի մարզի օդային տարածքում պլանային ուսումնական թռիչքի ժամանակ Մի-28 ուղղաթիռ է կործանվել: Ինքնաթիռն ընկել է ամայի տարածքում՝ բնակեցված վայրերից հեռու: Անձնակազմը մահացել է: Թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր է ժամանել որոնողափրկարարական խումբը։ Ավիավթարի վայր է մեկնել օդատիեզերական ուժերի հանձնաժողովը։