Պուտինի և Թրամփի զրույցը դարձել է պատմության մեջ ՌԴ և ԱՄՆ նախագահների ամենաերկար հեռախոսազրույցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցն ավարտվել է՝ դառնալով պատմության մեջ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների ամենաերկար հեռախոսազրույցը։ Այն տևել է գրեթե 2,5 ժամ։
«Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, առաջնորդները շարունակել են կարծիքների մանրամասն և անկեղծ փոխանակումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրությունում։