Ալիևի կողմից Հայաստանի դեմ հարձակման վտանգ կա, ԱՄՆ պետք է գործի․ Փալոն

Ալիևի կողմից Հայաստանի դեմ հարձակման վտանգ կա, ԱՄՆ պետք է գործի․ Փալոն

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենք Փալոնը X սոցիալական հարթակում գրել է, որ ԱՄՆ-ն Հայաստանին մարդասիրական ոլորտում աջակցություն պետք է տրամադրի, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցու 35-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ խոսեցի Արցախ ադրբեջանական ներխուժումից հետո ԱՄՆ-ի կողմից Հայաստանին անվտանգության և մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին: Ալիևի կողմից Հայաստանի հարավի դեմ հնարավոր հարձակումները պահանջում են ԱՄՆ-ի կողմից գործողություն», - գրել է կոնգրեսականը: