ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել

ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Ղարաբաղում։ Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Վերահսկման համակարգի օպտիմալացման շրջանակներում Շուշիում փակվել է մեկ դիտակետ։ Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 19-ից փակվել է տասը դիտակետ և 16 ժամանակավոր դիտակետ։

«Ավարտվել է Ղարաբաղում խաղաղապահների անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև սպառազինության և տեխնիկայի առաքումը ՌԴ ՝ պլանային վերանորոգման համար»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: