Անկախ նրանից, թե քանի տարեկան ես, դու միշտ կլինես իմ փոքրիկ աղջիկը. Օբաման շնորհավորել է դստերը

Անկախ նրանից, թե քանի տարեկան ես, դու միշտ կլինես իմ փոքրիկ աղջիկը. Օբաման շնորհավորել է դստերը

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ու շնորհավորել դստերը՝ ծննդյան տարեդարձի առթիվ․

«Ծնունդդ շնորհավոր Սաշա: Ինձ հաճելի էր հետևել, թե ինչպես ես դու վերածվում խելացի, գեղեցիկ և հոգատար երիտասարդ կնոջ, ինչպիսին դու դարձել ես: Եվ անկախ նրանից, թե քանի տարեկան ես, դու միշտ կլինես իմ փոքրիկ աղջիկը: Նայե՛ք այդ այտերին»,-գրել է Օբաման։