Բրիթնի Սփիրսի հարսանեկան լուսանկարները՝ Daily Mail-ի ֆոտոշարքում

Բրիթնի Սփիրսի հարսանեկան լուսանկարները՝ Daily Mail-ի ֆոտոշարքում

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ամերիկյան փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսի և երիտասարդ ընկերոջ՝ ծագումով իրանցի Սեմ Ասղարիի պաշտոնական պսակադրության կադրերը: Միջոցառումը կայացել է հինգշաբթի երեկոյան աստղի՝ Կալիֆոռնիայում գտնվող առանձնատանը, գրում է Daily Mail-ը:

«Մենք դա արեցի՛նք, մենք ամուսնացա՛նք: Դա ամենահիշարժան օրն էր»,- սոցցանցերում գրել է Սփիրսը՝ մանրամասնելով, որ պսակադրության օրը սկզբում խուճապի է մատնվել, հետո ամեն ինչ կարգավորվել է: