ԱՄՆ-ը կարող է դադարեցնել ապօրինի ներգաղթյալներին ապաստանող քաղաքների ֆինանսավորումը

ԱՄՆ-ը կարող է դադարեցնել ապօրինի ներգաղթյալներին ապաստանող քաղաքների ֆինանսավորումը

ԱՄՆ իշխանությունները փաստաթուղթ են պատրաստում, որը կդադարեցնի դաշնային ֆինանսավորումը երկրի ցանկացած քաղաքի, որը պաշտպանում է անօրինական միգրանտներին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Այլևս ոչ մի ապաստան-քաղաք: Նրանք պաշտպանում են Հանցագործներին, ոչ թե Զոհերին: Նրանք խայտառակում են մեր երկիրն, ու ծաղրանքի են ենթարկվում ամբողջ աշխարհով: Աշխատում ենք օրենսդրության վրա՝ դադարեցնելու ամբողջ դաշնային ֆինանսավորումը ցանկացած քաղաքի կամ նահանգի, որոնք թույլ են տալիս գոյություն ունենալ մահվան այս թակարդները», - գրել է Թրամփը Truth Social սոցցանցում:

Փետրվարին ամերիկյան մի շարք քաղաքներ, այդ թվում՝ Սան Ֆրանցիսկոն, հայց են ներկայացրել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ կապված նրա նոր ներգաղթի քաղաքականության հետ։