ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն քննարկում են Ուկրաինայում զինադադարից հետո հնարավոր առաքելության ձևաչափերը

ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն քննարկում են Ուկրաինայում զինադադարից հետո հնարավոր առաքելության ձևաչափերը

ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրները «ցանկացաղների կոալիցիայի» ձևաչափով ուսումնասիրում են զինադադարից հետո Ուկրաինա զորքերի տեղակայումը այնպիսի ձևաչափով, որը տատանվում է մոնիթորինգից կամ խաղաղապահից մինչև ուկրաինական ուժերին զսպելու կամ ուժեղացնելու առաքելություն, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։

Կալլասի խոսքով՝ թեև ԱՄՆ-ը բացակայում է հանդիպմանը, «ՆԱՏՕ-ի կառույցներն ակտիվորեն ներգրավված են քննարկումներում», մասնավորապես, թե ինչպես «ուժեղացնել Կիեւի կարողությունները մարտի դաշտում»։

Կալլասը նշել է, որ «Ուկրաինան կարիք ունի հետախուզության, արբանյակների հասանելիության և շատ այլ տարրերի»։