Աղվան Վարդանյանը պիջակի թևերը քշտած գալիս ա, ոտանավորներ կարդում. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատգամավորների հայտարարությունների ժամին արտահերթ ելույթ ունեցավ և խոսեց ընդդիմադիր թևի ելույթների, մասնավորապես, վիրավորանքների մասին։ 

«Պարոն Մինասյան ես հատուկ ձեզանից առաջ ելույթ ունեցա, որ դուք ունենաք հնարավորություն պատասխանելու։ Այսօր մենք պարլամենտարիզմի մասին էինք խոսում, ինստիտուտի մասին էինք խոսում, բռնաբարության մասին էինք խոսում՝ տարբեր ինստիտուտների։ Լավ, չե՞ք կարողանում հավաքվեք, ժողով անեք ու որոշեք, որ առանց վիրավորանքի, առանց քողարկված վիրավորանքների ելույթ չեք ունենալու։ Հիմա, ամեն անգամ ես չգիտեմ, մեկ լռում ենք, դե ընդեղ պաթոլոգիայա, ընդեղի մասին չեմ խոսում, մարդիկ չեն հասկանում, որ ինչ-որ գծից հետո, երբ գալիս ես ստեղ վիրավորում ես, դու ինքդ քեզ ես ավելի շատ նվաստացնում, քան էն մարդուն, ում մասին խոսում ես»,- իր ելույթում ասաց Ալեն Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում