Մասնակցում ես ընտրությունների, բայց վերջում պարզվում է՝ խաղը ծախված էր, մրցավարն էլ՝ ***. Ասլանյան
Բացի մեղադրյալ լինելը ես ՀՀ քաղաքացի եմ, որը երեք անգամ մասնակցել է ընտրությունների և այդ երեք ընտրություններում էլ հաղթել է։ Հետևաբար էս դատավարությունը պրոեկտել որպես քրեաիրավական տիրությում տեղի ունեցող գործողություն ես չեմ կարող։ Այդ մասին իր գործով դատական նիստի ժամանակ ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
Նա նշեց, որ մի քանի անգամ նույնիսկ դատախազի հետ «պոլիտիկայի» մեջ է մտել։
«Ես նույնիսկ քաղաքական էլ չեմ ասում, այլ միայն քաղաքացիական եմ ասում, քանի որ որոշումները միայն այդ ուժն է ընդունում։ Եթե պայմանագիրն էլ հանենք, կմնա «ք»։ Մենք մենակ Հ1 ենք նայում, ու ես այդ ազդեցության տակ եմ ամեն ինչ ասում։ Տպավորություն է, որ աշխարհաքաղաքական տեկտոնական շարժեր են արձանագրվել, որոնք բերել են ՀՀ միջազգային վարկանիշի բարձրացման։ Ու մեր հանրապետությունը ճանաչվել է սովետի ոճով կարմիր դրոշի շքանշանակիր, ժողովրդավարության բաստիոն։ Եվ այդ ժողովրդավարական բաստիոնում, փաստորեն, մեզ ցույց են տալիս մի քարտեզ, որով մենք մասնակցում ենք ընտրական փառատոնների։ Բայց վերջում պարզվում է՝ խաղը ծախված էր, մրցավարն էլ՝ ***»,- նշեց նա։
Մամիկոն Ասլանյանը նկատեց, որ իր դեպքը եզակի չէ։
«Ես, բնականաբար, քրեական հանցագործ չեմ, ու կյանքի որևէ էտապում ինձ հանցագործ չեմ զգացել։ Գուցե տեսքս շատ խոշտանգվածի չի, լավ եմ պահպանվել։ Բայց ամեն դեպքում, եթե հաշվի առնենք, որ մեր իրավակարգի ուղղվածությունը դեպի Եվրոպա է, ապա մենք գոնե ժողովրդավարության առումով տարածաշրջանում պետք է մի քայլ առաջ լինեինք։ Բայց հիմա, եթե ոչ «ք» թեկնածու է հաղթում, հաղթանակն ուրիշի օգտին է նշվում։ Ես չմո չեմ, բայց խաբվածի կարգավիճակում եմ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում