ABC-ն հաստատել է Թրամփ-Հարրիս բանավեճի կանոնները․ թուղթ, գրիչ, 1 շիշ ջուր և այլն

ABC-ն հաստատել է Թրամփ-Հարրիս բանավեճի կանոնները:
Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններից Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուները՝ պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը և ներկայիս փոխնախագահ Քամալա Հարրիսը, համաձայնել են իրենց առաջին բանավեճի կանոններին։
Այն կկայանա սեպտեմբերի 10-ին ABC News հեռուստաալիքով։
Թեկնածուներին հարցեր կարող են տալ միայն մոդերատորները, իսկ պատասխանների ժամանակը սահմանափակվում է 2 րոպեով։ Հակառակորդի ելույթի ժամանակ խոսափողներն անջատված են լիբելու: Մասնակիցները կստանան թուղթ, գրիչ ու 1 շիշ ջուր, սակայն նախապես պատրաստված նշումները չեն թույլատրվում:
Նրանց նաև արգելվում է շփվել իրենց շտաբի ներկայացուցիչների հետ ողջ միջոցառման ընթացքում, ներառյալ գովազդային ընդմիջումները:
ԱՄՆ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի նոյեմբերի 5-ով։