Ֆրանսիայի նախկին վարչապետը մեծ հարված է հասցրել Մակրոնին՝ հայտարարելով իր թեկնածությունն առաջադրելու մասին

Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուար Ֆիլիպպը մեծ հարված է հասցրել Էմմանուել Մակրոնին՝ հայտարարելով հաջորդ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին։
Աջ կենտրոնամետ Ֆիլիպպը, ով բարդ հարաբերություններ ունի նախագահ Մակրոնի հետ, պատրաստվում է նախագահական ընտրությունների, որոնք կարող են տեղի ունենալ 2025 թվականին, գրել է Politico-ն։
Ըստ իր գլխավորած «Հորիզոններ» կուսակցության մի քանի բարձրաստիճան անդամների՝ նախկին վարչապետն ակնկալում է, որ Մակրոնը ստիպված կլինի հրաժարական տալ մինչև իր լիազորությունների ավարտը՝ 2027 թվականը: Պաշտոնյաները և կառավարության այլ խորհրդականները զրուցել են Politico-ի հետ՝ անանունության պայմանով, որպեսզի պահպանեն հարաբերությունները:
Ֆիլիպպը, ով ներկայումս Ավրի քաղաքապետն է, հնարավոր առաջադրման մասին առաջին անգամ հայտնել է Le Point-ին տված հարցազրույցում։
Ֆիլիպպը, ով ղեկավարել է Ֆրանսիայի կառավարությունը 2017-ից 2020 թվականներին, կարծում է, որ իր նախկին ղեկավարը երկար չի դիմանա։ Ըստ «Հորիզոններ» կուսակցության բարձաստիճան առաջնորդների՝ Ֆիլիպպն արդեն հորդորել է իր կազմակերպությունը պատրաստ լինել մինչև 2025 թվականի գարուն:
«Նա հավատում է, որ ամեն ինչ կարող է փոխվել», - ասել է պաշտոնյայի մտերիմներից մեկը: