Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել:
Ըստ Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի՝ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել Հայոց ցեղասպանության մասին հայտարարություն չանելու համար։
Ադամսը մեղադրվում է դավադրության, խարդախության և կաշառակերության համար։
Ամերիկյան լրատվամիջոցները գրել են, որ 2022 թվականի ապրիլին՝ Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին, Թուրքիայի այդ ժամանակվա գլխավոր հյուպատոս Ռեյհան Օզգուրն քաղաքապետ Ադամսի տեղակալից՝ ազգությամբ ադրբեջանցի Ռանա Աբասովայից մի քանի անգամ երաշխիքներ է պահանջել, որպեսզի Ադամսը չխոսի Հայոց ցեղասպանությունից՝ նշելով, որ դա չափազանց զգայուն հարց է Թուրքիայի կառավարության համար։
Աբասովան հաստատել է, որ Ադամսը հայտարարություն չի անի և նման հայտարարությամբ հանդես չի եկել։