Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թուրքիան ԵՄ-ից պահանջում է պաշտպանել դոներ-քյաբաբի դասական բաղադրատոմսը

Blog Image

Թուրքիան Դոներ քյաբաբի համար պաշտպանված կարգավիճակ է ուզում Եվրամիությունից, քանի որ գերմանական հայտնի ուտեստի բաղադրատոմսը զգալիորեն տարբերվում է ավանդական տարբերակից: Այս մասին հայտնում է The Economist ամսագիրը։

Եվրահանձնաժողովը կողմերին վեց ամիս ժամանակ է տվել վեճի շուրջ փոխզիջման հասնելու համար։

Հրատարակության համաձայն՝ թուրքերը պահանջում են օգտագործել միայն երկու տեսակի միս՝ տավարի և հավի։ Միսը մարինացնելու և կտրելու եղանակները նույնպես կարող են պաշտպանված լինել:

Դոներ քյաբաբի վաճառքը Եվրոպայում կազմում է տարեկան մոտ 3,5 միլիարդ եվրո, որից 2,3 միլիարդ եվրոն՝ Գերմանիայում։ Պարբերականն ընդգծում է, որ եթե Թուրքիան իրավունք ստանա ավանդական ուտեստի անվանումը պաշտպանելու, ապա այն պետք է Եվրոպայում վաճառվի այլ անունով։ Ընդ որում, և՛ Թուրքիայում, և՛ Գերմանիայում դժգոհություն են հայտնում այս ուտեստի գների աճից՝ մեկ մատուցման միջին արժեքն արդեն հասել է 10 եվրոյի։

Եվրոպայում ավանդական մթերքները և բաղադրատոմսերը պաշտպանված են իրավական դրույթներով, ներառյալ պահպանվող տեղանունները, աշխարհագրական նշումները և ավանդականության երաշխիքները: Թուրքիան կարող է ԵՄ-ից պահանջել պաշտպանված կարգավիճակ իր ավանդական ճաշատեսակների համար՝ չնայած համայնքի անդամ չլինելու։ 

Send