Հարձակվել են Նենսի Փելոսիի տան վրա, ամուսինը հոսպիտալացվել է

Հարձակվել են Նենսի Փելոսիի տան վրա, ամուսինը հոսպիտալացվել է

Այսօր առավոտյան Սան Ֆրանցիսկոյում հարձակում է տեղի ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի տան վրա, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։

Հարձակվողը վիրավորել է քաղաքական գործչի ամուսնուն՝ 82-ամյա Փոլին։ Ներկայացուցիչների պալատի նախագահն այդ պահին տանը չի եղել։

Այժմ կասկածյալը ձերբակալված է, և նրա շարժառիթները պարզվում են։ Փոլ Փելոսին հոսպիտալացվել է։