Ադրբեջանը հայտարարել է դեպի թուրքական միջազգային հանգույց իր գազի հնարավոր մատակարարումների մասին

Ադրբեջանը հայտարարել է դեպի թուրքական միջազգային հանգույց իր գազի հնարավոր մատակարարումների մասին

Ադրբեջանը կարող է սկսել գազ մատակարարել Թուրքիայում նախատեսված գազային հանգույցին, եթե դրանք ձեռնտու լինեն երկրում գործող կազմակերպություններին։ Այս մասին Վերոնայի XV Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սուլթանովը, գրում է «Վեդոմոստի»-ն։

 «Սա մեզ համար նոր նախաձեռնություն է, մենք, իհարկե, կնայենք։ Ադրբեջանում գազը հիմնականում արտադրվում է ոչ թե ադրբեջանական պետության, այլ միջազգային համընկերության կողմից։ Socar-ն այնտեղ մասնակցում է, բայց դա համընկերություն  է, որի մեջ մտնում են BP-ն, «Լուկոյլ»-ը,  իրանական ընկերությունը, եւ նրանց համար ամենակարեւորը այս նախագծի տնտեսական հիմնավորումն է։ Եթե ​​դրանով կարելի է  գումար աշխատել, նրանք պատրաստ կլինեն»,- ասել է Սուլթանովը:

Հրապարակման մեջ նշվում է, որ Ադրբեջանում գազի հայտնի պաշարները կազմում են 2,6 տրիլիոն խորանարդ մետր։ Ընդ որում, երկրում ամենամեծ նախագիծը Շահ Դենիզ հանքավայրի շահագործումն է, որտեղ արդյունահանումը սկսվել է 2006 թվականին։ Սուլթանովի խոսքով՝ 2022 թվականին Եվրամիություն գազի մատակարարումները նախորդ տարվա համեմատ պետք է ավելանան 40 տոկոսով՝ հասնելով 11,5 միլիարդ խորանարդ մետրի։