Ակնայում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի գործունեությունը կդադարեցվի

Ակնայում (Աղդամ) ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի գործունեությունը կդադարեցվի։ Հաղորդել են ադբեջանական լրատվամիջոցները։
Գործակալություններից մեկը հղում է արել Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ճեպազրույցի ժամանակ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Զեքի Աքթուրքը հաստատել է տեղեկությունը։ «Մոնիտորինգի կենտրոնի գործունեության ավարտին ուղղված աշխատանքներն իրականացվում են կողմերի համաձայնությամբ»,- ասել է նա։
Համատեղ մոնիտորինգի կենտրոնը բացվել է 2021 թվականի հունվարի 30-ին՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հուշագրի շրջանակներում։