Տասնյակ շներ են սատկել, քանի որ հիվանդ ձիու միս են կերել (տեսանյութ)

Տասնյակ շներ են սատկել, քանի որ հիվանդ ձիու միս են կերել (տեսանյութ)

Եկատերինբուրգի մերձակա բուծարանում 30 շուն է սատկել, քանի որ հիվանդ ձի է կերել։ Այդպես է ասում սեփականատերը, գրել է Ural Mash տելեգրամյան ալիքը։

Սերգեյ և Վիկտորյա Տարասենկոները սկսել են լաբրադորներ և հասկիներ բուծել 18 տարի առաջ Գուսևո գյուղում: 2024 թվականին զույգն արդեն ուներ 60 շուն։ Սակայն այժմ նրանց կեսը չկա։ Սերգեյի խոսքով՝ ձմեռը շատ ձյուն է եղել, ճանապարհները ձնառատ են եղել, և տերերը են կարողացել լքել գյուղը։ Ընկերները շների համար կեր են բերել։ Մի օր ձի են բերեց, բայց զգուշացրել, որ վատառողջ է։ Երբ ձին սատկել է, զույգը այն տվել է շներին, որ ուտեն: Երկու օր անց կենդանիները սատկել են։ Տղամարդը դիակները հավաքել է տոպրակի մեջ և թաղել ձնակույտի մեջ։

Հետագայում շնապահները տեղափոխվել են։ Կամավորներն են գտել կենդանիների գերեզմանը: Նրանք զանգել են բուծողներին ու խորհուրդ տվել պատվաստել մնացած մորթեղներին, սակայն Տարասենկոն անտեսել։ Նախատեսվում է քրեական գործ հարուցել Սերգեյի դեմ։

Տեսանյութն այստեղ