Զատիկի խորհրդանիշ կերակուրներն ու դրանց նշանակությունը

Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կամ Զատիկը, որպես տաղավար տոն, ունի հարուստ ծիսահամալիր, որը ներառում է եկեղեցական արարողություններից մինչև համաժողովրդական տոնախմբություն։ Այս ամենի մաս է կազմում զատկական ուտեստը, որը, տարվա եղանակին և տոնի խորհուրդին համապատասխան, խորհրդանշում է նոր կյանքի սկիզբը։ Մեծ պահքը լուծվում է Նավակատիքի ընթրիքով, որի ավանդական ուտեստներն են հավկիթը, ձուկը, չամիչով փլավը, իսկ ըմպելիքը՝ գինին։

Ավանդական կենցաղում ընդունված է եղել համայնական մատաղը, որը հայտնի է եղել Զատկի ախառ անվամբ, իսկ Զատիկի կիրակին՝ Ախառի կիրակի։ Համայնքի և եկեղեցու կողմից հարգված անձինք նախապես բնակիչներից դրամ են հավաքել և մատաղացու գնել։ Կիրակնօրյա տոնական Սուրբ Պատարագից հետո եկեղեցու բակում կատարվել է ախառի ճաշակման հանդիսավոր արարողությունը, որը եփել են նախորդող գիշերվա ընթացքում և բաժին հանել համայնքի բոլոր անդամներին։ Համայնական մատաղի նպատակը եղել է գալիք տնտեսական տարվա բերրիությունն ապահովելը։

MediaHub-ը ձեզ է ներկայացնում զատկական ուտեստների պատրաստման ընթացքն ու տոնը խորհրդանշող ուտեստների խորհուրդը։

Մանրամասները՝ տեսանյութում