Ամենամաքուրների, կյանքին լույս տվող մարդկանց` երեխաների օրը` MediaHub.am-ում

Ամեն տարի այս օրը՝ հունիսի 1-ին, աշխարհի տարբեր անկյուններում նշվում է ամենալուսավոր էակների՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Օրվա խորհրդին հետևելով՝ MediaHub.am-ը հյուրընկալել էր բազմաթիվ փոքրիկների։ Երեխաների պաշտպանության միջազգային օրը ամենահին միջազգային տոներից մեկն է։

Տոնի հիմնադրման մասին որոշումը կայացվել է դեռևս 1925 թվականին Ժնևում կայացած համաշխարհային համաժողովի ժամանակ, որը նվիրված էր երեխաների բարեկեցության հարցերին։ Պատմությունը լռում է, թե ինչու է երեխաներին նվիրված տոնի համար ընտրվել հենց հունիսի 1-ը։