Լավրովը հանդիպել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հետ

ԱՍԵԱՆ-ի նախարարների խորհրդի շրջանակներում Վիենտյանում կայացել է Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի հանդիպումը։
Բանակցությունների սկզբում ռուս նախարարը Ֆիդանին հարցրել է, թե երբ է նա ժամանել Լաոս։
Թուրք նախարարն ասել է, որ ժամանել է ուրբաթ առավոտյան։
Իր հերթին Լավրովը նրան ասել է, որ նախօրեին ժամանել է Մոսկվայից և արդեն հասցրել է հինգ երկկողմ և մեկ եռակողմ հանդիպում անցկացնել։