Ֆինլանդիայում վանդալները ներկ են լցրել կառավարության շենքի մուտքի վրա

Ֆինլանդիայում վանդալները ներկ են լցրել կառավարության շենքի մուտքի վրա

Անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Ֆինլանդիայի կառավարության շենքի մուտքի վրա. հաղորդում է Yle հանրային հեռուստաընկերությունը։

«Ուրբաթ օրը Վանդալիզմի է ենթարկվել Պետական ​​խորհրդի (կառավարության) շենքի մուտքը, այն ներկվել է կարմիր ներկով»,- ասվում է նյութում։

Կառավարության անվտանգության ղեկավարի տեղակալ Յուհա Պալլասպուրոյի խոսքով՝ սև դիմակներով հինգ հոգի ներկել են շենքի մուտքի դռները, պատերը և աստիճանները կարմիր նյութով, որը նման է ջրի և ներկի խառնուրդի. հաղորդում է STT-ն։

Առավոտյան մոտ մեկ ժամում մաքրվել են շենքի ներկված պատերը։

Մինչ ոստիկանների դեպքի վայր հասնելը անհայտ անձինք դիմել են փախուստի։ Հելսինկյան ոստիկանությունը հետաքննում է դեպքը որպես վանդալիզմ, պարզաբանում է Yle-ը։