Վթար՝ Կոտայքում․ բախվել են «Mercedes ML350»-ն ու «ՎԱԶ 21703»-ը

Վթար՝ Կոտայքում․ բախվել են «Mercedes ML350»-ն ու «ՎԱԶ 21703»-ը

Երեկ՝ հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ուենցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի 126 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս բախվել են Երևանի բնակիչներ 49-ամյա Արման Մնացականյանի վարած «Mercedes ML 350» մակնիշի և 30-ամյա Գոռ Դավթյանի վարած «ՎԱԶ 21703» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով «ՎԱԶ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին։ 

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։