Վթար՝ Կոտայքում․ «Չայնիի» ոլորաններում բախվել են «Honda Elysion»-ն ու «BMW»-ն, պատճառը գառների հոտն է եղել

Վթար՝ Կոտայքում․ «Չայնիի» ոլորաններում բախվել են «Honda Elysion»-ն ու «BMW»-ն, պատճառը գառների հոտն է եղել

Երեկ՝ հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են 23-ամյա Ստեփան Ավագյանի վարած «BMW» մակնիշի և 36-ամյա Սուրեն Փանոսյանի վարած «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենաները։



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Բախման հետևանքով էլ «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, ապա կոտրել ծառն ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհով անցնող գառների հոտը։